Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վրաստանից Ռուսաստան մեկենել ցանկացվողների համար հայտնել է այլընտրանքային ճանապարհի մասին՝ շրջանցելով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը, որը փակ է սելավի պատճառով:

Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր Վրաստանից մեկնում են Ռուսաստան, կարող են անցնել վրաց-ադրբեջանական սահմանից, հասնել Բաքու և այնտեղից հասնել մինչև Մախաչկալա (Դաղստան):

Վրաց-ադրբեջանական սահմանագոտում գործում է երեք մաքսային անցակետ. «Վախթանգիս»-ը, որը գտնվում է Քվեմո Քարթլի տարածաշրջանում (Արևելյան Վրաստան),  «Կարմիր կամուրջ»-ը, որը նույնպես գտնվում է նաև Քվեմո Քարթլիում ի ‹‹Ցոդնա››-ն, որը գտնվում է Լագոդեխի շրջանում (Կախեթի, Արևելյան Վրաստան):

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է, ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:

Սողանքը Վրաստանի ռազմական մայրուղում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ:

Հունիսի 25-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանձնարարմամբ, քաղքացիները որոնք սողանքի հետևանքով խրվել են ճանապարհին, վրաց-ռուսական սահման են տեղափոխվել ուղղաթիռով: Մինչև 60 մարդ էլ օդային ճանապարհով Կազբեկ գյուղից տեղափոխվել են Դարյալյան կիրճ, այնուհետև մինչև Կազբեկի անցակետով տուրիստներին տեղափոխել են ոստիականական մեքենաներով:

 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4261.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :