Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է երկրի բնակչության թվին

Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է երկրի բնակչության թվին

Վրաստանում 2015 թվականի վերջին բջջային կապի բաժանորդների թիվը կազմել է 5,6 մլն մարդ: 2015 թվականի այս արդյունքների մասին զեկուցել է Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը (GNCC) :

Վրաստանի բնակչությունը, 2016թ. հունվարի 1-ի տվյալներով, կազմել է 3 մլն 720 400 մարդ: Բաժանորդների թվի գերազանցումը բնակչության թվից բացատրվում է նրանով, որ շատերն  օգտագործում են մի քանի հեռախոսահամարներ միաժամանակ:

Ըստ հանձնաժողովի, բաժանորդների թիվը Վրաստանում աճում է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2015թ. չորրորդ եռամսյակում բաժանորդների թիվն աճել է 2,8% -ով (149 հազար բաժանորդ):

2015 թ. վերջին բջջային կապի բաժանորդների խտությունը կազմել է 149%:

2015 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանում շահագործվել է չորս բջջային կապ՝ «MAGTI», «Geocell» ՍՊԸ, «Mobitel» ՍՊԸ (ապրանքանիշը՝ Beeline) և «Silknet» ԲԸ:

«MAGTI» ընկերությունը, ըստ բջջային կապի եկամտի և բաժանորդների թվի, շուկայի առաջատարն է:  

Վերջին եռամսյակում «MAGTI» ընկերության բաժանորդների թիվը կազմել է 37.6%, «Geocell»-ինը՝ 36.3%, «Mobitel»-ինը ՝ 25.6%, իսկ «Silknet» ընկերությունը, որը սկսվել է գործել 2011թվականի դեկտեմբերից, կազմել է 0.5%:

Ըստ հանձնաժողովի, բջջային օպերատորների մանրածախ հասույթը 2015 թվականին կազմել է 401 մլն լարի (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի), ինչը 2014 թվականի համեմատ 11,8% -ով պակաս է: Եկամուտների 62.4% -ը  կազմվել է ձայնային ծառայության հաշվին, 5,8 %-ը՝  SMS-ի հաշվին, 6,9%-ը՝ համացանցի և 24.9%-ը լրացուցիչ այլ ծառայությունների հաշվին:

2015 թվականի վերջին մեկ բաժանորդի ամենամսյա եկամուտը նվազել 0.85 լարիով և կազմել է 5.97 լարի:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4254.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :