Օդերևութաբանները կանխատեսում են, որ եղանակը Վրաստանում համեմատաբար կպարզի

Օդերևութաբանները կանխատեսում են, որ եղանակը Վրաստանում համեմատաբար կպարզի

Մոտակա օրերին եղանակը Վարստանում համեմատաբար կպարզի, սակայն երկրի որոշ տարածքներում ամպամածությունը կպահպանվի:

Հունիսի 17-ին՝ ուրբաթ, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանի մի շարք հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, արևելյան շրջաններում հնարավոր է նաև կարկուտ: Արևմուտքում քամու ուժգնությունը կլինի 10-15 մմ, իսկ արևելքում կարող է ուժգնանալ մինչև 17-22 մմ:

Վրաստանի արևմուտքում, հովտային շրջաններում գիշերը սպասվում է 14-19 աստիճան, իսկ ցերեկը՝ 22-27 աստիճան տաքություն:  Լեռնային հատվածներում գիշերը կլինի 5-10, իսկ ցերեկը՝ 18-23 աստիճան տաքություն: Արևելյան Վրաստանում՝ հովտային շրջանում գիշերը կլինի 14-19 աստիճան, իսկ ցերեկը՝ 25-30 աստիճան տաքություն: Լեռնային հատվածներում գիշերը կլինի 4-10, ցերեկը՝ 17-22 աստիճան տաքություն:

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Քամու ուժգնությունը կլինի 10-15 մմ, իսկ ժամանակ առ ժամանակ կարող է հասնել մինչև 17-22 մմ: Գիշերը սպասվում է 17, իսկ ցերեկը՝ 28 աստիճան տաքություն:

Հունիսի 18-ին՝ շաբաթ, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև: Քամու արագությունը կհասնի 10-15 մմ: 

Արևմտյան Վրաստանում գիշերը սպասվում է 14-19, ցերեկը՝ 26-31 աստիճան տաքություն: Լեռնային հատվածներում գիշերը կլինի 6-11, իսկ ցերեկը՝ 21-26 աստիճան տաքություն: Արևելյան Վրաստանում գիշերը կլինի 15-20, ցերեկը՝ 29-34 աստիճան տաքություն: Լեռնային հատվածներում գիշերը սպասվում է 6-11, ցերեկը՝ 17-22 աստիճան տաքություն:

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև, գիշերը՝ 18, ցերեկը՝ 31 աստիճան տաքություն:

Հունիսի 19-ին՝ կիրակի, սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնությունը կհասնի 10-15 մմ-ի:

Արևմտյան Վարաստանում՝ գիշերը, հովտային շրջաններում սպասվում է 14-18, իսկ ցերեկը՝ 28-33 աստիճան տաքություն: Լեռնային հատվածում՝ գիշերը 6-11, իսկ ցերեկը՝ 21-26 աստիճան տաքություն:  Վրաստանի արևելքում գիշերը կլինի 16-21, իսկ ցերեկը՝ 29-34 աստիճան տաքություն: Լեռնային հատվածում գիշերը սպասվում է 6-11, իսկ ցերեկը՝ 18-23 աստիճան տաքություն:

Թբիլիսիում գիշերը կլինի 18, իսկ ցերեկը՝ 32 աստիճան տաքություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/4252.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :