Փոկացի մեծահարուստներն աջակցել են համագյուղացիներին

Փոկացի մեծահարուստներն աջակցել են համագյուղացիներին

Ռուսաստանում ապրող Փոկա գյուղի մեծահարուստները հերթական անգամ գումար են տրամադրել հայրենի  գյուղին: Կազմակերպած հանգանակության  հասույթի (700.000 ռուբլի) մի մասը տրամադրվել է Փոկայի հանրային դպրոցի գերազանցիկներին և 10 շրջանավարտներին, ովքեր իրենց Վերջին զանգի օրը նվերներ և ծաղկեփնջեր են ստացել: Նրանց տրվել է նաև սիմվոլիկ 30 լարի գումարային պարգև:  

Փոկացի բարեգործների գումարից հատկացվել է նաև գյուղի մանկապարտեզին: Դրա արդյունքում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները երկու ամիս կազատվեն սննդի և այլնի համար գումար հավաքելու պարտավորությունից: 

Բացի Փոկա գյուղից, գումար է հատկացվել նաև Փարվանայի, Վլադիմիրովկայի և Գորելովկայի 80 ուսանողների, որոնք կրթություն են ստանում  Վրաստանում և Հայաստանում: Յուրաքանչյուրին տրամադրվել է 50-ական լարի: 

Թբիլիսիում ուսանող Քնարիկ Քոսյանը, ով նունպես ստացել էր դրամական պարգև, նշում է, որ ռուսաստանաբնակ իրենց համագյուղացիների այս քայլն անչափ ոգևորիչ ու խրախուսող է:

Օրեր առաջ գյուղի լիազոր Վալերի Ալվանջյանի  և  Շրջանային ժողովի (Սակրեբուլո)  պատգամավոր Գևոր Չափանյանի միջամտությամբ աջակցություն է ցուցաբերվել նաև 60 կարիքավոր ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև  բազմազավակ ընտանիքներին, որոնցից մի մասին հատկացվել է գումարային, մյուս մասին էլ՝ պարենային ապրանքների` ալյուր, շաքարավազ, մակորոնեղեն և այլն: 

Աղունիկ Հովհաննիսյան

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4251.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :