Վրաստանի կրթության նոր նախարարը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է

Վրաստանի կրթության նոր նախարարը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է

Վրաստանի կրթության նոր նախարար է նշանակվել կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսանդր Ջեջելավան: 

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Թամար Սանիկիձեն, ով այդ պաշտոնին էր 2012 թվականից, ազատվել է աշխատանքից: «Թամարը հեռու չի գնալու, նա մնալու է մեր թիմում: Առաջիկայում նրա նոր պաշտոնի մասին մենք կխոսենք»,- ասել է վարչապետը: 

 Գ.Կվիրիկաշվիլին նշել է, որ նորանշանակ նախարարի կառավարման ոլորտում ունեցած փորձը թույլ կտա կրթության ոլորտում բարեփոխումներ իրականանցնել: 

Ալեքսանդր Ջեջելավան ծնվել է 1973 թվականին: Սովորել է Թբիլիսիի ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, որն ավարտել է 1995-ին: Ալ. Ջեջելավան ՏՏ և անձնակազմի կառավարման 20-ամյա փորձ ունի ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում: Նա եղել է Վրաստանի հարկային տեսչութան, Հայաստանում պետռեգիստրի և Ղրղզստանի Ազգային բանկի խորհրդատու: Զբաղեցրել է «Միացյալ գլոբալ տեխնոլոգիաների» (UGT) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Վրաստանի Ազգային բանկի ՏՏ ապահովման բաժնի ղեկավար: Մինչ վերջերս զբաղեցնում էր TBC բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ՏՏ ոլորտի կադրային քաղաքականության գծով: 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4231.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :