Սամցխե-Ջավախքի բնակիչները զինամթերք են հանձնել

Սամցխե-Ջավախքի բնակիչները զինամթերք են հանձնել

Սամցխե-Ջավախքի 5 բնակիչներ կամավոր ներկայացել են տարածքային ոստիկանական բաժանմունք և հանձնել մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: 

Համաձայն ՆԳՆ-ի ցուցակի` բնակիչները հանձնել են հետևյալ տեսակի զինամթերք. 4113 փամփուշտ, 3 կիլոգրամ 700 գրամ պայթուցիկ նյութ (TNT), 75 նռնակ, 6 որսորդական զենք, 1 ինքնաձիգ, 8 հակահետևակային ական, 39 պայթուցիկ ապահովիչներ, 7 հակատանկային ռումբ, 17 ծուխ արձակող նռնակ, 8 պայթուցիկ ռումբև 3 ազդանշան արձակող հրթիռ։ 

Գործող օրենքի համաձայն, ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպքում տվյալ անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4226.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :