Հայաստանի քաղաքացի է զոհվել Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով

Հայաստանի քաղաքացի է զոհվել Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով

Թբիլիսի-Ռուսթավի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու անձ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Այս մասին www.newsgeorgia.ge-ին հայտնել է Վրաստանի ներքինա գործերի նախարարությունը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ մահացել է միկրոավտոբուսներից մեկի վարորդը և ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորը:  

Առավոտյան իրար են բախվել երկու միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով այս պահին Թբիլիսի-Ռուսթավի ճանապարհի երթևեկությունը սահմանափակված է: 

«Այստեղից մեծ արագությամբ ընթանում էր միկրոավտոբուսը, այն գրեթե թռավ և բախվեց երկրորդ միկրոավտոբուսին և գլորվեց ներքև»,-պատմել է ականատես Միխաիլ Բազարաշվիլին: 

Վրաստանի ՔՕ 276 հոդվածի 7-րդ կետով քննություն է ընթանում, այն է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտային միջոցի շահագործում, որն առաջացրել/հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4224.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :