Վրաստանում նշում են Անկախության օրը

Վրաստանում նշում են Անկախության օրը

Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանում նշում են պետական տոնը՝ Անկախության օրը: Այս տարի Վրաստանի անկախության 25-րդ տարեդարձն է:

Տոնախմբությունը սկսվել է կեսօրին՝ ռազմական երթով դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ: Վրաստանի զինվորականնների հետ քայլարշավին մասնակցեցին նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Լատվիայի ներկայացուցիչները:

Արարողության պաշտանական մասը սկսվեց երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի,  նախարաարների, հյուրերի և հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անկախության և Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների: 

Այնուհետև, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն տեղի ունեցավ Վրաստանի զինված ուժերի նորակոչիկների երդման արարողությունը:

Այս տարի հայրենիքին հավատարմորեն ծառայելու խոստում է տվել 432 նորակոչիկ:  Առաջին անգամ զինվորական երդման արարողությունը Թբիլիսիում տեղի ունեցավ հինգ շրջանների հետ միաժամանակ:

  Կախեթիի  նորակոչիկները  երդվեցին Իղալթո վանքի բակում, Սամեգրելո  Զեմո Սվանեթիում՝ Նոկալակևի բերդի մոտ, Սամցխե-Ջավախքում՝  Վարզիա վանական համալիրի մոտ,  Իմերեթիում՝ Քութայիսի թատերական հրապարակում, Աջարիայում՝  Բաթումի բուլվարում: Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում էր երդման արարողությունը բոլոր շրջաններից:

 Նախագահը շնորհավորեց նորակոչիկներին երդում տալու կապակցությամբ, ապա հնչեց Վրաստանի հիմնը, իսկ Վրաստանի ազգային բալետը «Սուխիշվիլիեբին» կատարեց «Խոռումի» ռազմապարը:   Վրաստանի դրոշը ծածանեցին հրապարակի վերևում թռչող չորս ուղաթիռները:

Այսօր Ազատության հրապարակը և Ռուսթավելի պողոտան փակ էին ավտոմեքենաների երթևեկության համար և վերածվել են հետիոտնային գոտու: Թբիլիսիի կենտրոնում առավոտից անցկացվում է ծաղիկների ցուցահանդեսը, երաժշտական համերգներ, սպորտային միջոցառումներ: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են դիտել Ազատության հրապարակում տեղակայված ռազմական տեխնիկային, այդ թվում ամերիկյան «Աբրամս» և «Բռեդլի» տանկերը, որոնք մասնակցում էին օրերս վերջացած վրաց-ամերիկյան համատեղ զինավարժություններին:

Վրաստանի Առաջին  Դեմոկրատական Հանրապետությունը Նոյե Ժորդանիայի գլխավորությամբ1918 թվականի մայիսի26-ին հռչակեց  երկրի անկախությունը: Վրաստանի առաջին անկախ Դեմոկրատական Հանրապետություն գոյատևեց երեք տարի, որի ընթացքում Վրաստանի անկախությունը ճանաչել է 23 երկիր՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Թուրքիան, Արգենտինան և այլն:

 1921 թ. փետրվարին, Վրաստան մտած Կարմիր բանակի զորքերը տապալեցին կառավարությանը և  հաստատեցին խորհրդային իշխանություն: 1922-ից 1991 թթ. Վրաստանը  ԽՍՀՄ կազմում էր: 

 1991 թվականի մարտի 31-ին տեղի ուենցավ հանրաքվե վրաստանի պետական անկախությունը վերականգնելու վերաբերյալ: 

 Անկախության վերականգնումը տեղի ունեցավ հանրաքվեի հիման վրա, որը Վրաստանում անցկացվեց 1991 թվականի մարտի 31-ին: Դրան մասնակցեց երկրի բնակչության 90.3 տոկոսը: 1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա, Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց ակտ Վրաստանի պետական անկախությունը վերականգնելու վերաբերյալ, որով վավեր հռչակվեց 1918 թվականի անկախության ակտը և 1921 թվականի սահմանադրությունը: 

 Ապրիլի 9-ին նշվում է Վրաստանի անկախության վերականգնման օրը, որը ձեռք է բերվել  1918 թվականի մայիսի 26-ին ընդունված Վրաստանի Հանրապետության առաջին անկախացման ակտի հիման վրա:

Լուսանկարը՝ www.newsgeorgia.ge-ի
Կարճ հասցե: javakhq.info/u/4222.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :