Ուրան վաճառելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ

Ուրան վաճառելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ

«Վրաստանի լուրերը» տեղեկացնում է, որ Վրաստանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Հայաստանի  երեք և Վրաստանի երեք քաղաքացիների` ռադիոակտիվ նյութերի ապօրինի առք ու վաճառքի մեղադրանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է քննիչ Սավլե Մոտիշվիլին:

Ըստ քննիչների, ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիում ուրան-238 միջուկային նյութ վաճառել 200 մլն ամերիկյան դոլար արժեքով: Ուրան-238 միջուկային նյութով   հավաքովի տրանսպորտային կոնտեյները հայտնաբերվել է մեղադրյալներից մեկի բնակարանից:

Թբիլիսիի քաղաքային դատարանը ապրիլի 16-ին մեղադրյալներին արդեն ուղարկել է մեղադրական եզրակացությունը

Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն (ռադիոակտիվ թափոնների կամ ռադիոակտիվ նյութերի, միջուկային նյութերի կամ սարքերի ապօրինի բեռնաթափում), որը պատժվում է ազատազրկմամբ հինգից  տաս տարի ժամկետով

Ռադիոակտիվ նյութերի ապօրինի առք ու վաճառքի հետ կապված ընթացիկ տարում սա առաջին դեպքը չէ:  2016 թ. հունվարին Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը  ձերբակալել էր երեք տղամարդկանց՝ ցեզյում-137 ռադիոակտիվ նյութի ապօրինաբար վաճառքի մեղադրանքով

Կարճ հասցե: javakhq.info/u/4173.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :