Աշոտ Հակոբյանը նշանակվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն

Աշոտ Հակոբյանը նշանակվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ընդլայնված հերթական նիստը տեղի ունեցավ Աղվերանում։ Հոգաբարձուների խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին ՋԱՀ-ի նախկին գործադիր տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին իրականացրած արդյունավետ աշխատանքի համար, և որոշում կայացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն նշանակել Աշոտ Հակոբյանին։

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նաև Հիմնադրամի  մի շարք ընթացիկ ծրագրեր, ամփոփվեցին ՌԴ-ի  Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրականացված միջոցառման արդյունքները, ինպես նաև այլ քաղաքներում առաջիկայում կազմակերպելիք միջոցառումների նախագծերը։ Օրակարգում էին  նաև Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի աշխատանքների, «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի ընթացքի ներկայացումը և այլն։

Image gallery

Կարճ հասցե: javakhq.info/u/3807.html
Ռուսաստան Ջավախք Հայաստան «Ջավախքին աջակցություն» Ջավախք Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :