Վրաստանում հաշվառվում է ՁԻԱՀ-ով (спид) վարակված 2.814 մարդ

Վրաստանում հաշվառվում է ՁԻԱՀ-ով (спид) վարակված 2.814 մարդ

2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում հաշվառվում է ՁԻԱՀ-ով վարակված 2.814 մարդ. Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության գիտա-հետազոտական կենտրոնից:

Նշենք, որ ՁԻԱՀ-ով վարակված առաջի դեպքը վրաստանում նկատվել է դեռ 1989թ.: Այս ժամանակից սկսած հիվանդության պատճառով մահացել է 966 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում ՄԻԱՎ վարակով վարակված են 4.646 մարդ (3.413 տղամարդ և 1.233 կին):

Այս տարվա հունվարի մեկից Վրաստանում գրանցվել է վարակի 515նոր դեպք: Նշենք, որ վարակվելու հիմնական պատճառը ոչ ստերիլ ներարկիչներով թմրանյութ ընդունելն է, իսկ երկրորդ տեղում սեռական հարաբերություններն են:

Կարճ հասցե: javakhq.info/u/3780.html
Վրաստան ՄԻԱՎ ՁԻԱՀ առողջապահության նախարարություն Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :