Դեկտեմբերի 1-31-ը Վրաստանում ID քարդերի գինը կլինի 15 լարի

Դեկտեմբերի 1-31-ը Վրաստանում ID քարդերի գինը կլինի 15 լարի

Վրաստանի կառավարության և արդարադատության նախարարության որոշմամբ Վրաստանի քաղաքացիները դեկտեմբերի 1-31ը ընկած ժամանակահատվածում ID քարդեր ձեռք կբերեն ընդհամենը 15 լարիով: Այս ամենն արվում է, որպեսզի երկրում զարգացվի էլեկտրոնային կառավարման ոլորտը: 

Նշենք, որ ID քարդերը դրանք նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված անձը հաստատող վկայականներ են, որոնք թույլ են տալիս իրականացնել բանկային, պետական և այլ գործարքներ: Վրաստանի արդարադատության նախարարությունից վստահեցնում են, որ ID քարդերը լավ պահպանված են և հնարավոր չի որևէ ինֆորմացիայի արտահոսք:

Տեղեկացնենք, որ մինչ ակցիայի մեկնարկը ID քարդերի գինը կազմում էր 34+1 լարի: Քարդերը ձեռք բերելու համար հարակավոր է այցելել «Արդարադատության տուն», հասարակական կենտրոններ կամ տարածքային ծառայությունների զարգացման կենտրոններ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3777.html
Ջավախք Վրաստան Վրաստանի կառավարություն Արդարադատության նախարարություն ID քարդ Ջավախք Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :