«Վրացական երկաթուղիների» աշխատակիցները գործադուլը շարունակում են

«Վրացական երկաթուղիների» աշխատակիցները գործադուլը շարունակում են

«Վրացական երկաթուղիներ» ընկերության տնօրինությունը բանակցում է գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ: Ընկերության աշխատակիցները գործադուլը սկսել են նոյեմբերի 26-ին: Նրանք հիմնականում բողոքում են աշխատավարձի վճարման նոր համակարգի դեմ, ինչպես նաև որոկավորում ստանալու հետ կապված նորամուծությունների դեմ:

«Վրացական երկաթուղիներ» ընկերության հասարակության հետ կապերի տնօրեն Դաչի Ծագուրիան նշել է, որ ներկա պահին ընկերությունը բանակցւոմ է այն աշխատակիցների հետ,մ ովքեր գործադուլ են հայտարարել: Շագուրիան նշել է, որ ընկերությունը պատրաստ է գնալ փոխզիջումների, եթե աշխատակիցները վերադառնան աշխատանքի:

Ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ներկա պահին երակթուղին աշխատում է ամբողջ ուժով և գործադուլը չի խանգարել գրաֆիկով հաստատված գնացքների մեկնմանը:

Նշենք, որ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունում աշխատում են 12.682 մարդ, որոնցից գործադուլի են դուրս եկել 5300-ը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3767.html
Վրաստան Թբիլիսի երկաթուղի գործադուլ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :