Ջավախքի Աջակցության Հիմնադրամը դարձյալ օժանդակություն ցուցաբերեց

Ջավախքի Աջակցության Հիմնադրամը դարձյալ օժանդակություն ցուցաբերեց

Ջավախքի Աջակցության Հիմնադրամը հերթական օժանդակությունը ցուցաբերեց այս տարի երրորդ եւ ավելի երեխա ունեցած ընտանիքներին, ինչպես նաեւ վեցից ավել երեխա ունեցող ընտանիքներին: Այս անգամ աջակցություն ստացող ընտանիքները յոթն էին:

Գումարի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում: Արարողությանը ներկա էր Ջավախքի Աջակցության Հիմնադրամի հիմնադիր, գործարար եւ բարերար Սոս Սահակյանը:

Բարերար  Սոս Սահակյանը շնորհավորեց նորածին երեխաների ծնողներին եւ ՋԱՀ-ի Ախալցխայի բաժնի պատասխանատուի հետ գումարները փոխանցեց ընտանիքներին: 

Նրա խոսքերով՝ հիմնադրամի գլխավոր ծրագրերից է ծննդաբերության օժանդակության ծրագիրը: Նրանք նաեւ ցանկանում են աջակցել Սամցխե-Ջավախքում մշակույթի եւ արվեստի զարգացմանն ու պահպանմանը: 

Սահակյանի խոսքերով՝ Ախալցխան արդեն մի քանի դար է, ինչ հայ ազգին տալիս է բազմաթիվ գիտնականներ եւ մշակույթի խոշոր գործիչներ եւ հիմա տվյալ էստաֆետը փոխանցվել է նոր սերնդին, սակայն կարծես ներկա պահին նվազել է տվյալ տենդենցը եւ ահա ՋԱՀ-ի նպատակներից մեկն է նաեւ պահպանել ու ամրապնդել այն ինչ կա: 

ՋԱՀ-ի Ախալցխայի պատասխանատու  Էդուարդ Այվազյանի խոսքերով՝ Ջավախքի Աջակցության  հիմնադրամը բավական երիտասարդ կառույց է եւ ունի ընդամենը մեկ տարվա պատմություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կատարել է մեծ գործ հատկապես Ջավախքում ծնելիության խրախուսման գործում եւ կան նաեւ շատ մեծ հույսեր կազմակերպության գործունեության հետ կապված, որ ՋԱՀ-ը ավելի հզորանալով պետք է նպաստի տարածաշրջանի մշակութային, հոգեւոր եւ կրթական ոլորտների զարգացմանը:

Բարերար Սոս Սահակյանը ծանոթացել է նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բարեկարգմանը եւ նկուղային հարկի վերանորոգման աշխատանքներին օժանդակելու համար կատարեց նյութական նվիրատվություն:

ՋԱՀ-ի ծնելիույան օժանդակության ծրագրի հաջորդ մասը տեղի է ունեցել Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, որտեղ բազմազավակ ընտանիքների եւ նորածին երեխաների ծնողները հիմնադրամի կողմից ստացան նյութական օժանդակություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3500.html
Ջավախք Հայաստան «Ջավախքին աջակցություն» բարերար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :