Ադիգենի շրջանում ապրող մահմեդականների ցույցը տեղափոխվել է Ախալցխա

Ադիգենի շրջանում ապրող մահմեդականների ցույցը տեղափոխվել է Ախալցխա

Բողոքարար մահմեդականները հավաքվել են Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ և պահանջում են ազատ արձակել Ադիգենի շրջանի Մոխե գյուղում ոստիկանների հետ ընդարման ընթացքում ձերբակալված մահմեդականներին:

Բողոքարարներին արդեն միացել է Խուլոյի մունիցիպալիտետի Մուֆտին: Մահմեդականների խոսքերով Ախալցխա են ուղևորվել մահմեդականներ ամբողջ Վրաստանից միանալու իրենց բողոքի ցույցին:

Հիշեցնենք, որ Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բանվորները իրավապահների օգնությամբ սկսել են ապամոնտաժել նախկին մզկիթի շենքը, ինչը վերածվել է վեճի և ընդարման ոստիկանների և մահմեդականների միջև: Վեճի ընթացքում վնասվել է ոստիկանական մեքենան, ինչի արդյունքում ձերբակալվել է 14 քաղաքացի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3436.html
Ջավախք Մոխե Ադիգեն ցուցարարներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :