Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդի պատճառով մարդ է մահացել

Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդի պատճառով մարդ է մահացել

RIA Novosti-ն հայտնում է, որ Արևմտյան Վրաստանի Իմերեթի շրջանի Օբչա գյուղում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված 49-ամյա տղամարդը մահացել է: 

Բժիշկների խոսքերով՝ տղամարդը մահացել է բուժօգնության ուշ դիմելու հետևանքով:

Վրաստանում այս տարվա ընթացքում գրանցված այս դեպքը առաջինը չէ: Օգոստոսին երկրի տարածքում՝ հիմնականում Խաշուրի շրջանում, գրանցվել է վտանգավոր վիրուսով վարակման մոտ 20 դեպք: Նրանցից երեքն ավարտվել են մահվան ելքով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3435.html
Վրաստան Օբչա Իմերեթի Ղրիմ-Կոնգո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :