Վրաստանն ավարտին է հասցրել Զեստաֆոնի-Քութայիսի գազատարի շինարարությունը

Վրաստանն ավարտին է հասցրել Զեստաֆոնի-Քութայիսի գազատարի շինարարությունը

Զեստաֆոնի-Քութայիսի գլխավոր գազատարի 23 կմ-անոց հատվածամասի շինարարությունը Վրաստանն ավարտին է հասցրել: Այդ մասին հայտնում է «Կովկասի արձագանքը»:

Աղբյուրի տվյալներով՝ նոր հատվածամասը կառուցվել է վնասված 500 մմ-անոց խողովակաշարի փոխարեն: Նախագիծը զգալիորեն բարձրացրել է գազատարի թողունակությունը և գազամատակարարման համակարգի հուսալիությունը:

Նշենք, որ նոր գազատարի շինարարությունը մեկնարկել էր 2014թ. գարնանը և ֆինանսավորվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: 

Զեստաֆոնի-Քութայիսի գլխավոր գազատարի 23 կմ-անոց հատվածամասի շինարարության պայմանագրի արժեքը մոտ 4,5 միլիոն դոլար է կազմել: Ընդհանուր առմամբ, էներգաենթակառուցվածքի վերականգնումը USAID-ին մոտ 78 մլն դոլար է արժեցել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3428.html
ԱՄՆ Վրաստան Զեստաֆոնի-Քութայիս գազատար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :