Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն քննարկել պետության կողմից կրոնական միավորումների ֆինանսավորման հարցերը

Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն քննարկել պետության կողմից կրոնական միավորումների ֆինանսավորման հարցերը

Վրաստանում կայացել է պետական Երաշխավորական Հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է կրոնական միավորումների սեփականության և ֆինանսական հարցերը: 

«Հանձնաժողովի նիստի ընթացքում մենք քննարկել ենք Վրաստանում գործող բոլոր կրոնական միավորումների ֆինանսների և սեփականության հարցերը: Որոշ կրոնական միավորումներ ցանկանում են, որ մենք հողատարածքներ հատկացնենք իրենց, որոշները ցանկանում են շինարարության թույլտվություն ստանալ: 

Նիստի ընթացքում մենք չենք քննարկել պետության կողմից կրոնական միավորումների ֆինանսավորման հարցը: Այդ հարցը լուծվում է երկրի կառավարության հատուկ դրույթների շրջանակներում:

Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մի քանի միլիոն և շուտով այն կփոխանցվի կրոնական միավորումներին: Ինչ վերաբերում է մշտական բյուջետային ֆինանսավորմանը, ապա մենք հայտ ենք ստացել դեռևս երեք կրոնկան միավորումներից` հրեաներից, հայերից և մուսուլմաններից», -հայտարարել է Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3410.html
Վրաստան կրոնական միավորումներ Զազա Վաշակմաձե

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :