Վրաստանի նախագահի խորհրդատու Սոֆիո Շամանիդին քննարկել է կանանց հանդեպ բռնություն գործադրելու դեմ պայքարի հարցերը

Վրաստանի նախագահի խորհրդատու Սոֆիո Շամանիդին քննարկել է կանանց հանդեպ բռնություն գործադրելու դեմ պայքարի հարցերը

Վրաստանի նախագահը հանդիպում է անցկացրել Վրաստանում աշխատող կրոնական միավորումների ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական թեման եղել է «Վրաստանում միտում դարձած` կանանց հանդեպ բռնություն գործադրելու դեմ» պայքարի հարցը: 

Վրաստանի նախագահի խորհրդատու Սոֆիո Շամանիդին հայտարարել է.

«Երկրի նախագահի կողմից նախաձեռնված հանդիպմանը ներկա էին Վրաստանում գործող բոլոր կրոնական միավորումների ղեկավարները: Բացառությամբ Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների, որոնք, չնայած որ ստացել էին հրավեր, այդպես էլ չներկայացան հանդիպմանը: 

Մենք ուզում ենք խնդրել բոլոր կրոնական կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել տղամարդու և կնոջ միջև հավասարության քարոզչությանը: Կնոջ հանդեպ բռնությունը հարիր չէ վրացական հասարակությանը, և չպետք է ընդունելի լինի ոչ մի կրոնի համար»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3409.html
Վրաստան Սոֆիո Շամանիդի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :