Փոթորիկի հետևանքով վնասվել է Աջարիայի նոր զբոսայգին

Փոթորիկի հետևանքով վնասվել է Աջարիայի նոր զբոսայգին

newsgeorgia.ru-ի հաղորդած տվյալների համաձայն ուժեղ փոթորիկի արդյունքում Աջարիայի սևծովյան ափի հսկայական ալիքները վնասել են Բաթումիի նոր զբոսայգին: 

Աջարիայի արտակարգ իրավիճակների կենտրոնի ծառայության պետ Մամուկի Տուրմանիձեի խոսքով՝ ալիքները վնասել Եննոր զբոսայգու հեծանվային և հետիոտնային ճանապարհները։ 

Քոբուլետիում ուժեղ քամին պոկել է 2 ծառ, որոնցից մեկն ընկել է Թուրքիայի քաղաքացու մեքենայի վրա և վնասել հոսանքի լարերը, ինչի արդյունքում տեղացի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Բացի այդ Տուրմանիձեն նշել է նաև, որ աղետի հետևանքով Զվարե գյուղի մոտ սողանքներ են եղել, որոնք փակել են ավտոճանապարհը։ Մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունն այդ հատվածում վերականգնվել է։

Կարճ հասցե: javakhq.info/u/3398.html
Վրաստան Աջարիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :