Մոխե գյուղում մահմեդական և քրիստոնյա բնակչության միջև առաջացել է հակադրություն

Մոխե գյուղում մահմեդական և քրիստոնյա բնակչության միջև առաջացել է հակադրություն

Մոխե գյուղում, որը Ադիգենիի շրջանում է, մահմեդական  քրիստոնյա բնակչության միջև առաջացել է հակադրություն: Տեղի մահմեդականները բողոքել են գյուղում առկա նախկին մզկիթի շենքի ապամոնտաժման նպատակով սկսված աշխատանքների համար: Մահմեդականները բանվորներին խնդրել են աշխատանքները դադարեցնել, քանի որ մզկիթի վերափոխումը համարում են մեղք:

Մահմեդականները բանվորներին թույլ չեն տվել ապամոնտաժել տվյալ շինությունը, որից հետո բանվորները թողել են գործը և հեռացրել գյուղից:

Քրիստոնյա բնակիչներն էլ բողոքել են մահմեդականների պահանջների դեմ: Նրանք համամիտ են իշխանության հետ և համարում են, որ նշված տարածքում պետք է կառուցվի մշակույթի տուն, քանզի տվյալ գյուղում չկա դահլիճ մշակութային միջոցառումների համար:

Նշված դեպքը մահմեդականների և քրիստոնյա բնակիչների միջև առաջացրել է վեճ: Իրավապահների կողմից իրավիճակը վերահսկվում է, այդ պատճառով էլ բողոքի ցույցերը անցկացվեցին առանց որևէ պատահարների:

Ինչպես նշեց Ճելայի մզկիթի առաջնորդ Ջամբուլ Աբուլաձեն՝ նշվածի շուրջ Բաթումիում Սամցխե-Ջավախքի մուֆթին Մամուկա Վաշակմաձեն հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և ծանոթացրել իրավիճակին:

Նա նշել է, որ վարչապետը խոստացել է օգնել նրանց և շենքը կրկին վերադառնալու է մահմեդականներին:

Բողոքի ցույցին մասնակցում էր մոտ 70 մարդ: Մահմեդականները հայտարարում են, որ չեն թողնի մզկիթի փոխարեն կառուցել մշակույթի տուն և անգամ այրան գնով կպահպանեն մզկիթը, իսկ քրիստոնյա բնակիչները հավատացնում են, որ եթե մահմեդականները շարունակեն նման ցույցերը և չդադարեցնեն պահանջը, նրանք կկազմակերպեն բողոքի ցույց ընդեմ մահմեդականների:

Կարճ հասցե: javakhq.info/u/3394.html
Ջավախք Մոխե Իսլամ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :