«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում

Հայաստանում պաշտոնապես գրանցվել և գործում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որը պետք է համախմբի ջավախքցի և ջավախքին աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին: 

ՋԱՀ-ի հիմնադիրները են՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-գնդապետ Գուգեն Դալիբալթյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայկ ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» երգի-պարի համույթի հիմանդիր-ղեկավար Գագիկ Գինոսյաը: 

Երեկ «ՋԱՀ»-ը կազմակերպել էր քննարկմում և բարեգործական համերգ-երեկո, որտեղ հյուրերին ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, իսկ ավարտին՝ հանգանակություն: 

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր ելույթում կարևորել է հայության՝ իր խնդիրները տեղին և ժամանակին լուծելու հանգամանքը.

«Այլապես թողնում ենք, երբ հարցերը ծայրաստիճան վիճակի հասնեն, հետո փորձում ենք գտնել լուծումը»-ասել է նա: Իսկ նորաստեղծ հիմնադրամը, ըստ նրա, պետք է նպաստի դրան. «Մերն է, մենք էլ պիտի իրականացնենք»,-ամփոփել է թեմի առաջնորդը: 

Ինչպես պետք է շարունակի իր գործունեությունը հայկական բիզնեսը Վրաստանում 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով հիմնադիրներից մեկն է, հայտարարեց, որ ինքը երբևէ որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի չի հարել և առաջին անգամ է, որ ներգրավվել է նման կառույցում: Իսկ անդամագրվել է, որովհետև հավատացել է դրա գործունեությանը:

Աշոտ Մելքոնյանը նշել է, որ իր գործունեությունը հիմնադրամում կշարունակի այնքան ժամանակ, մինչև այդ սկզբուները բոլորի կողմից կպահպանվեն և խոստումները կկատարվեն: 

«Եթե մենք կարողանանք հայ-վրացական լիակատար վստահության մթնոլորտ ստեղծել, բացել մեր բոլոր խաղաքարտերը, մենք կհաջողենք, որովհետև մենք ունենք մեկ ընդհանուր խնդիր՝ այս տարածաշրջանում գոյատևելու, երկու ժողովրդների համար կենսագոյության պայմաններ ստեղծելու, այլապես 50 տարի անց այս տարածաշրջանում չի լինի ոչ հայ, ոչ էլ վրացի»,-ասել է Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա  Հայաստանն ու Վրաստանը աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների առջև են կանգնած, քանզի պատահական չէ, որ իսլամական ֆունդամենտալիստների ցանկում երկրագնդի երեսից ջնջվող երկրների ցուցակում և Հայաստանն է, և Վրաստանը: 

Պատմության ինստիտուտի տնօրենն ասում է, որ չնայած երկու երկրները երկու տարբեր ուղիներ են ընտրել, այն է՝ ԵՄ և ՄՄ, երկուստեք կան անհանգստություններ, թե ինչպես պետք է հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ, ինչպես պետք է շարունակի իր գործունեությունը հայկական բիզնեսը, որը հաջողություններ է գրանցել Վրաստանում, ՀՀ և Վրաստանի քաղաքացիներն ինչպես պետք է այցելեն միմյանց: 

Այս պարագայում, ըստ գիտնականի, թելադրողները կլինեն ոչ թե Երևանից կամ Թբիլիսիից, այլ Բրյուսելից կամ Մոսկվայից: Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ եթե կարողացել են բարիդրացիական հարաբերություններ պահպանել ռազմաքաղաքական իրավիճակներում, երբ ռուս-աբխազական և հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ տեղի ունեցան, ուրեմն կհաջողեն նաև այս պարագայում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3390.html
Ջավախք ՋԱՀ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :