Էբոլա վիրուսը դուրս է գալիս վերահսկողությունից

Էբոլա վիրուսը դուրս է գալիս վերահսկողությունից

ՄԱԿ-ը  հայտարարել է, որ եթե երեկվա դրությամբ Էբոլայի վարակակիր էր համարվում 8914 մարդ, ապա դեկտեմբերին շաբաթական մոտ 10 մարդ կվարակվի այդ մահացու վիրուսով: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների տվյալներով, Էբոլայի վիրուսից մահացությունը հասել է 70 տոկոսի: Ներկայումս վիրուսը հիմնականում տարածված է աֆրիկյան մի շարք երկրներում, սակայն վերջին օրերին առաջին վիրուսակիրներն են հայտնաբերվել Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նորվեգիայում:

Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Այն մարդուն փոխանցվում է  հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):

Հայաստանը արդեն կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ է ձեռնարկում վիրուսի ներթափանցումը հանրապետություն կանխելու ուղղությամբ: Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առաջարկվել է արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3374.html
Հայաստան ՄԱԿ էբոլա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :