Հայ աղջիկները կծառայեն հայկական բանակում

Հայ աղջիկները կծառայեն հայկական բանակում

Բանակի խնդիրներով զբաղվող մեկ տասնյակից ավելի փորձագետներ, իրավաբաններ և լրագրողներ բանակային մահացությունները նվազեցնելու, բարեփոխումներ կատարելու նպատակով  առաջարկությունների փաթեթ են ներկայացրել ՊՆ-ին, ԱԺ-ին: 

Առաջարկ ներկայացնողների մեջ  է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Փաթեթը բաղկացած է 36 կետից, և դրանցից մեկը  վերաբերում է աղջիկներին  6-12-ամսյա ժամկետով բանակ զորակոչելուն: 

«Աղջիկներին բանակ զորակոչելու  գաղափարը արդեն 5 տարի է` պտտվում է տարբեր հասարակական խմբերում, գաղափարներում, բանավեճերում և այլն և այլն, և վիճելի է մնում: Մարդիկ  կան ասում են` դա ի՞նչ կապ ունի  բանակում առկա  խնդիրների հետ: Մարդիկ ասում են` այս խնդիրները դրանով չեն լուծվում, մասնագետների  մի մասն էլ ասում է, որ դա կարող է  լրջորեն փոխել  իրադրությունը հենց բանակի ներսում: Երկրներ կան, որտեղ աղջիկը քանի  դեռ ամուսնացած չէ, պիտի ծառայի, իրենց կարգերն են, երկրի վիճակն է, թշնամին է…Իզրայելի մասին է խոսքը , օրինակի համար զենքը միշտ պիտի լինի Իզրայելում. արձակուրդ ես գնում, ազատ ես ստանում, կինոթատրոն ես հաճախում, զենքը հետդ պիտի լինի, ուրիշ ձև չկա, օրենքով է այդպես: Սրանք հայեցակարգային են,  խորությամբ մտածել է պետք»,- ասել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Գյումրու զինկոմիսար պարոն  Խաչատրյանն էլ  ասաց, որ Հայաստանում արդեն 46 աղջիկ ծառայում է բանակում, և ցանկացած մեկը, որը ցանկություն ունի կարող է ծառայել:

Քննարկմանը ներկա աղջիկներից մեկը պաշտոնյային հիշեցրեց, որ ըստ բանակային բարեփոխումների փաթեթի խոսք է գնում  աղջիկների պարտադիր ծառայության մասին: Ըստ Լևոն Բարսեղյանի,  սա հեղափոխություն  կենթարկի  բանակային համակարգը: Կանանց ու աղջիկների ներկայությունը զորմասերում կարող է տրամադրություն փոխել,  հոգեբանական  ազդեցություն ունենալ, որոշ դեպքեր կանխել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3372.html
Հայաստան ԱԺ ԶՈՒ Հայկական բանակ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :