Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

«The Armenian Reporter»-ը գրում է, որ Գաֆեսճյան հիմնադրամը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման առաջին քայլերն է արել. սկսվել են նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների խորհրդակցությունները: Այդ որոշումը կայացվել է Վաշինգտոնում նախագծի համար նախատեսված տարածքի շուրջ տեղի ունեցած երկարատև դատավարությունից հետո:

Հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը նշել է, որ տեխնիկա-տնտեսական հիմնավորումն առաջին անհրաժեշտ քայլն է նման  ծավալի նախագծի համար: 

«Հիմնավորումը հիմք կդառնա միջոցներ հավաքելու միջազգային քարոզչություն սկսելու համար՝ թանգարանի մասին  երազանքն իրականություն դարձնելու նպատակով:  Մեր նպատակն է վերանորոգել և ձևափոխել Վաշինգտոնի կենտրոնի շենքը, որտեղ ներկայացվելու է հայերի պատմությունը այս և հետագա սերունդներին», – ասել է նա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3367.html
Հայաստան Վաշինգտոն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :