Թեա Ցուլուկիանի.Վրաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիները մինչև 2015 թվականի մարտը մետք է լուծեն վիզայի հետ կապված հարցերը

Թեա Ցուլուկիանի.Վրաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիները մինչև 2015 թվականի մարտը մետք է լուծեն վիզայի հետ կապված հարցերը

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը մշակել է գործողությունների ծրագիր, որն օգնում է օտարերկրյա քաղաքացիներին, որպեսզի նրանք հարմարվեն նոր վիզային ռեժիմի: 

Ըստ արդարադատության նախարարի կատարած հայտարարության, օտարերկրյա քաղաքացիներին պետք է տրվի հնարավորություն մինչև 2015 թվականի մարտը լուծել վիզայի հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա ժամանակավոր միջոցառում է, և թող ոչ ոք չմտածի, որ այն կտևի հավերժ:

Մասնավորապես այն քաղաքացիները, ովքեր մինչև սեպտեմբերի 1-ը եղել են  Վրաստանում առանց վիզայի կամ ժամկետանց վիզաների մինչև հաջորդ տարվա մարտը կկարողանան դիմել Վրաստանի արդարադատության հանրային ծառայությունների նախարարության գործակալությունը և լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները:

Բացի այդ օտարերկրյա անձիք Վրաստանում կկարողանա ձեռք բերել կացության թույլտվություն առանց վիզայի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3366.html
Վրաստան Թեա Ցուլուկիանի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :