Ջավախքի, Արցախի և Գյումրիի դպրոցական երեխաները մասնակցեցին «Դեր Զորի ձայնը» ծրագրին

Ջավախքի, Արցախի և Գյումրիի դպրոցական երեխաները մասնակցեցին «Դեր Զորի ձայնը» ծրագրին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատեանեկան ստեղծագործական կենտրոնը հոկտեմբերին իրականացրեց Հայոց Մեծ Եղեռնին ընդառաջ «Դեր Զորի ձայնը»  խորագիրը կրող ծրագիրը:

Այդ ծրագրին մասնակցում էին Ջավախքի, Արցախի և Գյումրիի դպրոցական երեխաները: Ծրագիրն իր տեսակով եզակի հնարավորություն է տալիս ամրապնդել դպրոցահասակ երեխաների բարեկամական ու ընկերական կապը, սերմանել հայրենասիրություն, համերաշխություն և իրականությունը հնարավորինս ճիշտ գնահատելու կարողություն:

Ծրագրի ընթացքում երեխաները եղան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում, տարբեր թանգարաններում և այլ պատմամշակութային վայրերում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3362.html
Ջավախք Վրաստան Հայաստան Գյումրի Արցախ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :