Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը

Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում հոսպիտալացվել էր, հոկտեմբերի 12-ին դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից:

Միաժամանակ, դեռևս հայտնի չէ Ժնևում նախատեսված համերգի ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին հայտնել են համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One ընկերությունից:

«Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի ժամանակացույցին, ապա լուրեր կլինեն մի քանի օրից»,- նշել են Opus One-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 10-ին Opus One-ը, որը կազմակերպել էր այդ օրը նախատեսված Ազնավուրի համերգը Ժնևում, տեղեկացրել էր, որ միջոցառումը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ Ազնավուրն ինֆեկցիայի կանխարգելման համար հոսպիտալացվել է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3355.html
Հայաստան Ֆրանսիա Ազնավուր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :