«Վրաստանի հայերի միությունը» Սոֆիկո Չիաուրելիի արձանի մոտ կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք

«Վրաստանի հայերի միությունը» Սոֆիկո Չիաուրելիի արձանի մոտ կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք

«Վրաստանի հայերի միության» մամլո ծառայության հայտնած տվյալների համաձայն հոկտեմբերի 11-ին «Վրաստանի հայերի միության» կողմից Սոֆիկո Չիաուրելիի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է բարեգործական ցուցահանդես – վաճառք, որտեղ հրավիրվել են հաշմանդամություն ունեցող անձիք: Այդ բարեգործական ցուցահանդես – վաճառքի նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց միավորել «Բռնենք ձեռք ձեռքի» կազմակերպության մեջ:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են գեղանկարներ, էմալապատ արձաններ և այլն: 

Միջոցառմանը հրավիրված էին Վրաստանի հանրային ներկայացուցիչների պաշտպան Նաթիա Պիրաշվիլին, Վրաստանում գործող ոչ քաղաքական  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Անկախ կյանքի կոալիցիայի» ներկայացուցիչները, Վրաստանում հայկական Առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, Ավետարանական մկարտական եկեղեցու առաջնորդ Ռուսուդան Գոտսիրիձեն, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Մայքլ Չարուխչյանը և այլոք:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքը տեղի է ունեցել շատ բարի մթնոլորտում և նպատակ է հետապնդել խրախուսել հասարակությանը հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, այնպես որ Վրաստանի ամեն քաղաքացի անկախ ազգությունից, կրոնից կամ դավանանքից, ռասայական պատկանելիությունից ինչպես նաև սոցիալական կարգավիճակից, պետք է իրեն զգա արժեքավոր և արժանի քաղաքացիՎրաստանի համար:

Ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջհասույթը փոխանցվել է «Անիկա» ասոցիացիային:

Կարճ հասցե: javakhq.info/u/3348.html
Վրաստան Հայաստան Homepage headline

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :