Ջավախքում ֆինանսների նախարարությունը բազմազավակ ընտանիքներին օգնություն է ցուցաբերել

Ջավախքում ֆինանսների նախարարությունը բազմազավակ ընտանիքներին օգնություն է ցուցաբերել

Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, մարզպետ Ակակի Մաչուտաձեի և ֆինանսների նախարարության գլխավոր գործադիր տնօրենի հետ այցելել են Ախալցխայի բազմազավակ ընտանիքներին: Նրանց համար տարել են փայտ, սնունդ, կենցաղային իրեր և տեխնիկա:

«Ֆինանսների նախարարության գործակալությունը շարունակում է օգնություն ցուցաբերել անապահով բազմազավակ ընտանիքներին: Այսօր նման օգնություն են ստացել Սամցխեում ապրող անապահով ընտանիքները», - ասաց ֆինանսների նախարարության գլխավոր գործադիր տնօրեն Զուրաբ Ախալկացիաշվիլին:

Մարզպետ Ակակի Մաչուտաձեի հայտարարությամբ, այսուհետ տեղական իշխանությունները առավել մեծ ուշադրություն են հատկացնելու սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3304.html
Ջավախք Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :