Հարցազրույց մեծանուն բանաստեղծ Սուրեն Շիրինյանի հետ

Հարցազրույց մեծանուն բանաստեղծ Սուրեն Շիրինյանի հետ

Սուրեն Մկրտիչի Շիրինյան՝ հայրենիքին և հայ ժողովրդին նվիրված բանաստեղծ: Ով իր կյանքն ու գործունեությունը ամբողջովին նվիրել է հայրենիքի մասին բանաստեղծություններ գրելուն: Սակայն հայրենիքին նվիրված բանաստեղծություններից բացի նա վերջին ժամանակջրնում սկսել է ստեղծագործել սիրո և մոր մասին: Վերջերս տպագրվել են նրա երեք գրքերը, որոնք հայրենիքին և հայոց ցեղասպանությանն են նվիրված: Մոտակա ժամանակաշրջանում լույս կտեսնի նրա 4-րդ գիրքը նվիրված  մորը և սիրուն:

1. Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել:

-Սիրահարվել եմ 9 տարեկանում, սակայն դա երևի եղել է մանկական սեր: Պատանի հասակում նույնպես սիրահարվել եմ, այն էլ ոչ մեկ անգամ: Իմ սիրո պատմություններից ամենատպաորիչը պատանեկան հասկում վրացի աղջկա հանդեպ ունեցած սերս է եղել, սակայն այդպես էլ չեմ հասել պատանեկան սիրուս: Վերջին սիրո զգացողությունս եղել է կնոջս հանդեպ ունեցած զգացմունքս, որի արդյունքում ծնվել են՝  մեր 2 հրաշալի երեխաները:

2. Ձեր զգացմունքները որևէ ազդեցություն ունեցե՞լ են ստեղծագործությունների վրա:

-Այո ինչ-որ չափով ազդեցություն թողել են ստեղծագործություներիս վրա: Սակայն ոչ միշտ եմ ոգեշնչվել զգացմունքներով և բանաստեղծություններ գրել: Բավականին վերջերս եմ սկսել սիրո մասին ստեղծագործել: Փոխարենը պատանեկան հասակում զգացմունքներով ոգեշնչվելով զբաղվել եմ նաև նկարչությամբ: Սակայն ինչ-ինչ պատճառներով չեմ շարունակել նկարել:

3. Ձեր կյանքում ամենակարևոր դերում կի՞նն է, թե՞ հայրենիքը:

-Իմ կյանքում ամենակարևորը հայրենիքիս հանդեպ ունեցած սերն  ու կարոտն է, որ զգում եմ օտարության մեջ գտնվելով: Սակայն առանց կնոջ և ընտանիքի կյանքը գրեթե անիմաստ է: Բայց իմ կարծիքով եթե սիրում ես քո մայր հողը ուրեմն սեր կունենաս ամեն ինչի հանդեպ՝  և՛ կնոջ, և՛ ընտանիքի, և՛ մոր:

4. Ըստ ձեզ ո՞րն է իսկական հայուհու կերպարը:

-Իմ պատկերացրած հայուհին առաջին հերթին պիտի սիրի իր հայրենիքը, հետո ընտանիքը: Չնայած հայրենիքը պիտի սիրի և պաշտպանի տղամարդը , սակայն կնոջ աջակցությամբ: Աշխարհի վրա չկա տգեղ կին, սակայն իմ պատկերացրած  հայուհին տարբերվում է՝ հային բնորոշ բարությամբ, գեղեցկությամբ, մաքրությամբ, ուժեղ բնավորությամբ և մաքրեմաքուր ժպիտով:

Նյութը վերցվել է javakhkmedia.com կայքից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3303.html
Հայաստան Սուրեն Շիրինյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :