Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից զինծառայության փոխարեն այլընտրանքային տարբերակների մշակումը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից զինծառայության փոխարեն այլընտրանքային տարբերակների մշակումը

ԵԱՀԿ խղճի և կրոնի ազատության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի կողմից զինծառայության փոխարեն այլընտրանքային տարբերակների մշակումը: 

Վաշինգտոնը նաև ողջունում է անցյալ տարի Եհովայի բոլոր վկաների ազատ արձակումը, որոնց պատիժ էին կրում կրոնական դրդապատճառներով զինծառայությունից հրաժարվելու համար: «Հույս ունենք, որ դա օրինակ կծառայի անդամ այլ պետությունների համար»,- նշվում է Կրոնի ազատության միջազգային վարչության տնօրեն Քերի Ջոնսթոնի զեկույցում:

Զեկուցողի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ իր ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ կրոնի ազատության իրավունքը պաշտպանող երկրներն ավելի արդար են, խաղաղ և հաջողակ: Իսկ այդ իրավունքները չպաշտպանող երկրները նախապայման են ստեղծում անկայունության, բռնության և ծայրահեղականության համար:

Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիայում բնակչության շուրջ 20 տոկոսն իրեն ալևի է համարում՝ չնայած կառավարությունը հրաժարվում է ճանաչել նրանց աղոթատեղիները:

Բացի այդ, Հույն Ուղղափառ Եկեղեցու Տիեզերական Պատրիարքարանը շարունակում է բախվել իր հավատացյալների կրոնի ազատի սահմանափակումների:

Կարճ հասցե: javakhq.info/u/3280.html
ԱՄՆ ԵԱՀԿ Հայաստան աշինգտոն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :