Հարավային Սուդանում 56 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում 56 մարդ է զոհվել

Բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով Հարավային Սուդանում զոհվել է 56 մարդ, հայտնում է gulfnews.com-ը:

Վթարը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Ջուբայից 25 կմ հեռավորության վրա գտնվող մայրուղում:

Ըստ ոստիկանության տվյալների բախումը տեղի է ունեցել կամուրջն անցնելու ժամանակ: Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի գլխավոր հիվանդանոցի բժիշկ Խավիոր Օկադի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը Ուգանդայի քաղաքացիներ են, 15-ը՝ Հարավային Սուդանի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3261.html
Հարավային Սուդան Ջուբա ավտովթար

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :