50 ուկրաինացի երեխաներ կհանգստանան Աջարիայում

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը մոտ 50 ուկրաինացի երեխաներ պետք է հանգստանան Աջարիայում:
Ինչպես հայտնում է «Աջակցություն ընկերներին» հիմնադրամը, խումբը բաղկացաց է հիմնականում այն երեխաներից, որոնք որբացել են Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում:
Երեխաները ապրելու են Քոբուլեթիի «Ռասենդա» հյուրանոցում: Նրանց համար կազմվել է հատուկ ծրագիր, ըստ որի նրանք Աջարիայում այցելելու են պատմամշակույթային հուշարձաններ, տեսարժան վայրեր դիտելու, հաճախելու են ժամանցի կենտրոններ, մասնակցելու են սպորտային միջոցառումներին և հանդիպելու են վրացի հասակակիցների հետ:
«Բարեգործության երկիր» կազմակերպության շնորհիվ այս տարի Վրաստանում պետք է հանգստանա մոտ 300 ուկրաինացի երեխա: