Վրաստանի դպրոցներում սովորող արտասահմանցի աշակերտները կսովորեն անվճար

Վրաստանի դպրոցներում սովորող արտասահմանցի աշակերտները կսովորեն անվճար

Արտասահմանյան երկրների քաղաքացիները ազատվել են ուսման վճարներից, որպեսզի կարողանան սովորել Վրաստանի դպրոցներում: Ընդունված որոշմանը համապատասխան նոր ուսումնական տարում ուսման վճարներից ազատվել են շուրջ 400 աշակերտներ:

Այս նախաձեռնությունը իրականացրել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմա- կերպությունը:

Ըստ այս կազմակերպության ներկայացուցիչների արտասահմանյան երկրների քաղաքացիներից դպրոցում սովորելու համար վճար վերձնելը հակասում է Վրաստանի Սահմանադրության 14-րդ  հոդվածին, որը երաշխավորում է հավասարություն օրենքի առջև:

Նշենք, որ նոր ուսումնական տարին Վրաստանում սկսվել է սեպտեմբերի 15-ից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3239.html
Կրթություն Վրաստան աշակերտներ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :