Վրաստանի դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարին

Վրաստանի դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին Վրաստանի  միջնակարգ դպրոցներում սկսվել է սեպտեմբերի 15-ից և կշարունակվի մինչև հունիսի 12-ը, նշվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից:

Նախարարության հրամանով ուսումնական տարվա առաջին օրը կլինի սեպտեմբերի 10-ից հետո առաջին երկուշաբթին, իսկ վերջին օրը՝ հունիսի 10-ից հետո առաջին ուրբաթը:

Հրամանում նշվում է , որ նոր ուսումնական տարում  երկրի  միջնակարգ դպրոցներում շուրջ 509650 աշակերտ անվճար կստանան 4 միլիոն  33295 դասագիրք և աշխատանքային տետրեր: Ընդ որում նոր գրքերը քաշով ավելի թեթև են, քան նախորդները:

Հրամանում նշվում է նաև, որ առաջին դասարանցիները և իրենց ուսուցիչները ապահովված են լինելու համակարգիչներով: Բացի այդ 100 նոր դպրոցներ կունենան  փոխադրամիջոցներ աշակերտներին դպրոց հասցնելու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3232.html
Կրթություն Ջավախք Վրաստան դպրոցներ Ջավախք Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :