Գեգուտայի բանտի բռնությունների կապակցությամբ սկսվել է հետաքննություն

Գեգուտայի բանտի բռնությունների կապակցությամբ սկսվել է հետաքննություն

Օրերս կատարված միջադեպից հետո, Վրաստանի բանտերի գործով զբաղվող փոխնախարարն այցելել է Գեգուտայի բանտ: Արչիլ Տալակվաձեն նշել է, որ այնտեղ իրվաիճակը կայուն է և կառավարելի:
Փոխնախարարը նշել է. «17 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո կրկին տեղափոխվել են բանտ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի տասնյակ բանտարկյալների իրենց վնասել են առկա կենցաղային իրերով, որոնք թույլատրելի են բանտում:


ՄԻ մասը միաձայն փորձում է ապացուցել, որ այս վնասվածքները հասցվել են բանտի աշխատակիցների կողմից, այլ ոչ թե բանտարկյալներն են արել, սակայն դեռ ոչ մի բան հաստատ ասել չեմ կարող, քանի որ կատարվում են քննչական աշխատանքներ:


Նշեմ, որ դեռ բանտարկյալները շարունակում են հացադուլը և պահանջում են բանտի անդմինիստրացիոն անձնակազմը փոխել: Դեռ ոչ մի աշխատող չի հեռացվել աշխատանքից և ներկա պահին նրանք կատարում են իրենց պարտականույթունները, եթե ինչ որ բան հաստատվի, ապա նրանք կպատժվեն օրենքի ամբողջ ուժով»:


Նշենք նան այն, որ արդեն մի քանի օր է բանտարկյալների ծնողներն անցկացնում են մի շարք ցույցեր և հավաքներ՝ բանտարկյալների հանդեպ ոչ մարդկային վերավերմունքի վերացման համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3091.html
Վրաստան Վրաստան Բանտ Արչիլ Տալակվաձե

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :