Տղիբուլիի Մինդելի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար

Տղիբուլիի Մինդելի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար

Այսօր Տղիբուլիում՝ Մինդելի հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ տուժել է մեկ մարդ: Հանքավայրի գնացքի մեքենավարը վթարի է ենթարկվել, հարվածելով թունելում մնացած մեկ այլ գնացքի:


Մուրադ Չելիձեն, ով եղել է գնացքի մեքենավարը ստիպված է եղել մի քանի կիլոմետր վիրավոր վիճակում քայլել, որպեսզի կարողնա հանքավայրից դուրս գալ: Ներկա պահին Չելիձեն գտնվում է Քութաիսիի շրջանային հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատել են:


Բժիշկները Չելիձեի առողջական վիճակը գնահատում են բավարար և տեղեկացնում են, որ վիրահատությունը անցել է բարեհաջող:

Կարճ հասցե: javakhq.info/u/3086.html
Վրաստան Վրաստան Տղիբուլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :