Երևան-Բաթումի-Երևան գնացքի ծառայությունից օգտվել են ավելի քան 43.000 մարդ

Երևան-Բաթումի-Երևան գնացքի ծառայությունից օգտվել են ավելի քան 43.000 մարդ

Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից 2013թ.-ի ամառվա ընթացքում օգտվել են ավելի քան 43 հազար ուղեւորներ: Այդ մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նախորդ տարվա վիճակագրության համաձայն 2012թ.-ի ամռանը գնացքի ուղեւորների թիվը 47937 էր: Ինչ վերաբերում է այդ ընթացքում վաճառված տոմսերի քանակի, Վահե Դավթյանը նշել է, որ այս տարի վաեւառվել է 44053 տոմս՝ նախորդ տարվա 78335 տոմսերի համեմատ:

Հիմնվելով այս տվյալների վրա՝ հարկ է նշել, որ ինչպես ուղեւորների փոխադրումն, այնպես էլ տոմսերի վաճառքն այս տարի նվազել է 9 տոկոսով:

Հիշեցնենք, որ սեզոնային «Արմենիա» ֆիրմային գնացքը կերթեւեկի մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3030.html
Բաթումի Երևան Ջավախք Վրաստան Հայաստան Ջավախք Վրաստան Հայաստան ֆոտո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :