Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է

Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է

Գարնանային գիշերահավասարը (Vernal Equinox) բնության եզակի երեւույթներից է: Մարտի 20-ին Երկիրը՝ պտտվելով իր երեւակայական առանցքի շուրջ, միաժամանակ շարժվում է նաեւ Արեգակի շուրջ: Արեւը հարավային կիսագնդից անցնում է դեպի հյուսիսային կիսագունդ, եւ այդ օրերին գրեթե բոլոր երկրներում ցերեկը հավասարվում է գիշերվան: Գարնանային եւ աշնանային գիշերահավասարը համարվում է տարվա համապատասխան եղանակի սկիզբը: Այս երկու գիշերահավասարների միջեւ ընկած ժամանակահատվածը կոչվում է արեւադարձային տարի: Արեւադարձային տարվա մեջ մոտավորապես 365.2422 արեգակնային օր կա: Այդ մոտավորության պատճառով էլ ամեն տարի գիշերահավասարն ամեն տարի փոփոխվում է՝ շուրջ 6 ժամով առաջ շարժվելով, հաղորդում է Calend-ը: 

 

Գարնանային գիշերահավասարի օրը բազմաթիվ ժողովուրդների մոտ Նոր տարի է համարվում՝ Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում: Վաղ ժամանակներում, երբ օրացույց չկար, գարնան գալուստը որոշում էին արեգակի միջոցով: Համարվում էր, որ հենց այդ օրն է բնությունն արթնանում. գարնան առաջին ամպրոպը, ծառերի բողբոջը, խոտի ծլարձակումը: Ինչպես հայտնի է, Արեգակը Հյուսիսային կիսագնդից անցում է կատարում Հարավային կիսագունդ, երբ սկսվում է աշնանային գիշերահավասարը՝ սեպտեմբերի 22-ին կամ 23-ին:    

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8906.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :