Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը 2020 թվականը կռունկի տարի է հայտարարել

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը 2020 թվականը կռունկի տարի է հայտարարել

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) արգելոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարել է Կռունկի համաշխարհային տարվա մեկնարկի մասին, 2020 թվականին բնապահպանները կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք նպատակամիտված են այդ հազվագյուտ թռչունների բնակության վայրերի պահպանմանը եւ այդ թռչունների ուսումնասիրմանը։

 

Ակցիային մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի WWF-ները, Կռունկների միջազգային հիմնադրամը (գիտնականների խումբ, որոնք ամբողջ աշխարհում ուսումնասիրում են կռունկներ), 24 արգելոցներ եւ ազգային բնայգիներ, Ամուրի էկոտարածաշրջանի 22 հասարակական կազմակերպություն եւ բնության պահպանության վեց ջոկատ: WWF-ն կռունկների պաշտպանության արշավ է կազմակերպել, քանի որ կարծում է, որ այդ թռչունների թվաքանակը նվազում է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5988.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :