Այդ կոնվենցիան ձեռնտու է առնվազն մուսուլմանական աշխարհին․ Գևորգ Դանիելյան

Այդ կոնվենցիան ձեռնտու է առնվազն մուսուլմանական աշխարհին․ Գևորգ Դանիելյան

Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել է Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն: Այս պահին քննությունը դեռ չի ավարտվել, ուստի խոսել այն մասին, որ ԵՄ-ն առնվազն հստակ որոշել է միանալ այդ կոնվենցիային, այնքան էլ իրատեսական չէ. միանշանակ դիրքորոշում ունենալու պարագայում չէր դիմի: Հարցադրումներից մեկը վերաբերում է նրան, թե արդյո՞ք այդ կոնվենցիան չի հակասում կնոջ և տղամարդու իրավահավասարության վերաբերյալ նախկինում ընդունված կոնվենցիաներին ու Արդարադատության դատարանի որոշումներին և այլն: Այս հարցադրումից բխում է, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը և մի շարք ոչ պակաս կարևոր այլ զարգացումներ, այնուամենայնիվ, նորանոր խնդիրներ են հարուցել: 
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վրա հղումներին, դա կարող է արվել բացառապես Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում, որոնք այնքան էլ ընդգրկուն չեն (օրինակ՝ չեն վերաբերում կնոջ և տղամարդու դերի վերաբերյալ ազգային ավանդույթներն անխտիր արմատախիլ անելուն և այլն), թեպետ՝ ներկա զարգացումները բնավ չեն բացառում լրջագույն հակասական դիրքորոշումները Արդարադատության դատարանի հետ նաև այդ կտրվածքով:
Այս ներքին ու աննախադեպ մեծ հակասությունների ու իրավական որոշակիության ակնհայտ բացակայության համատեքստում, կարծում եմ, իշխանությունները առավել ճիշտ կհամարեն առնվազն սպասելը: Եթե Եվրոպական խորհրդարանն ինքն էլ դեռ սպառիչ չի կողմնորոշվել, ի՞նչ տրամաբանությամբ է պահանջներ ներկայացնում պետություններին:
Հ.Գ. Մենք մնում ենք մեր կարծիքին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հրաժարվելը որքան էլ դժվար լինի, պետք է այդ քայլն անել: Այդ կոնվենցիան, մեծ հաշվով, ՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՆ Է ՊԵՏՔ, ՈՐՆ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՉ ԷԼ՝ ՄԵԶ, այդ կոնվենցիան ձեռնտու է առնվազն մուսուլմանական աշխարհին (և ոչ միայն), որոնք ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ դրա «հաղթարշավին» ...

Կարճ հասցե: javakhq.info/u/4448.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :