Ռուս-վրացական սահմանային անցակետում հայ վարորդների են ծեծել

Ռուս-վրացական սահմանային անցակետում հայ վարորդների են ծեծել

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է ցորեն տեղափոխող վարորդներին ծեծելու վերաբերյալ. 

«Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։ Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն»,- ասված է հայտարարությունում: 

Կարճ հասցե: javakhq.info/u/4439.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1435 : Ցուցադրված է` 1 - 15 :