Ռուսաստանում քննարկում են վրացական գինիների եւ հանքային ջրերի ներկրումն արգելելու հնարավորությունը

Ռուսաստանում քննարկում են վրացական գինիների եւ հանքային ջրերի ներկրումն արգելելու հնարավորությունը

news.am-ը - փոխանցում է, որ ՌԴ Պետդումայում քննարկում են վրացական գինիների ու հանքային ջրերի ներկրումը դադարեցնելու հնարավորությունները: 

Այդ մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Պետդումայի փոխնախագահ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նեւերովը:Բացի այդ, Պետդուման կառաջարկի արգելել դրամական փոխանցումները Ռուսաստանից Վրաստան։ «Վրաստանի կողմից ոչ բարեկամական գործողությունները մեր երկրի հանդեպ շարունակվում են։ Տեղի են ունենում նաեւ հարձակումներ մեր քաղաքացիների վրա եւ բացահայտ անպատկառություն եւ վիրավորանքներ։ Նման բաները պահանջում են համարժեք պատասխան»,- ասել է Նեւերովը։

Կիրակի՝ հուլիսի 7-ին, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան անվայելուչ վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վիրավորանքները խայտառակություն է անվանել վրացիների համար։

Կարճ հասցե: javakhq.info/u/4398.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :