Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի զոհ է դարձել 14 նավաստի

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի զոհ է դարձել 14 նավաստի

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում: Պատահարը խլել է 14 նավաստու կյանք:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ստորջրյա նավը տեղակայված է եղել Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկ քաղաքում, որը ՌԴ հյուսիսային նավատորմի հիմնական կենտրոնակայանն է:

Տեղեկություններ կան, որ խոսքը AC-12 գերգաղտնի ատոմային նավի մասին է: Հաղորդվում է նաեւ, որ հրդեհը բռնկվել է ոչ թե սուզանավի, այլ դրան կցված ստորջրյա սարքի վրա:

Սա ռուսական նավատորմում վերջին 10 տարում տեղի ունեցած ամենախոշոր պատահարն է։

Հիշեցնենք, որ 2000 թվականի օգոստոսին էլ Բարենցի ծովում աղետի էր ենթարկվել «Կուրսկ» սուզանավը։ Այդ ժամանակ զոհվեցին անձնակազմի բոլոր անդամները՝ 118 մարդ։

Աղբյուրը՝ Yerkir.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4360.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :