Զաքարեիշվիլին անհրաժեշտ է համարում ունենալ ռուսալեզու հեռուստաալիք հակաքարոզչության համար

Զաքարեիշվիլին անհրաժեշտ է համարում ունենալ ռուսալեզու հեռուստաալիք հակաքարոզչության համար

Վրաստանի հաշտեցման և իրավահավասարության գործով  պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին ռուսական քարոզչությանը դիմակայելու համար նպատակահարմար է գտնում ունենալ ռուսալեզու հեռուստալիք, ինչպիսին էր «Պիկ»-ը։ Այս մասին տեղեկացնում է «Առցանց Վրաստան»-ը:

«Քաղաքականության հակամարտության կարգավորումըվերջին երեք տարվա ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել էր «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնի կողմից, Պ. Զաքարեիշվիլիին հարցրել էին այն մասին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում պայքարել ռուսական քարոզչության դեմ։

Այս առումով պետնախարարը հիշեցրել է «ՊԻԿ» հեռուստալիքի մասին՝ նշելով, որ ճիշտ է, իր համար անընդունելի էր այդ հեռուստաընկերության քարոզչական համատեքստը, սակայն ռուսալեզու հեռուտաալիքի առկայությունը, նրա կարծիքով, տեղին է։

««ՊԻԿ» հեռուստաալիքը  մենք չենք փակել, Սահակաշվիլին է այն փակել տվել՝ առգրավելով գույքն ու այնտեղ եղած գույքը։ Համաժողովի ժամանակ  ինձ հարցրել են, թե ինչպես եք դուք պատրաստվում պայքարել ռուսական քարոզչության դեմ, և ես հայտնեցի իմ կարծիքը, որ վատ չէր լինի, եթե այս տեսակի մի բան լիներ»,- հայտնել է Պ. Զաքարեիշվիլին։

Այն հարցին, թե քննարկվում է արդյոք կառավարության ներսում այդ հարցը, պետնախարարը հայտարարեց, որ իր մակարդակով՝ ոչ։ Կառավարության  նիստերի ժամանակ ևս այս հարցը չի քննարկվում։ «Գուցե ինչ-որ խմբերում կամ գերատեսչություններում այդ հարցը քննարկվում է, սակայն այդ մասին ես տեղեկություն չունեմ»,-ասել է  Զաքարեիշվիլին։

 

Նրա խոսքերով, ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման համար անհրաժեշտ են համապատասխան դրամական միջոցեր և փորձագետներ, և ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման համար՝  ընդդեմ ռուսական քարոզչության, ոչ մի հանձնաժողով աշխատանքներ առայժմ չի կատարում։

Կարճ հասցե: javakhq.info/u/3916.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :