Ահաբեկչության մեջ կասկածվող Բորչաշվիլին չի ժխտում Սիրիայում լինելու փաստը

Ահաբեկչության մեջ կասկածվող Բորչաշվիլին չի ժխտում Սիրիայում լինելու փաստը

Վերջերս վրացական լրատվամիջոցներում  տարածում են գտել «Youtube» կայքից վերցված պատկերներ, որտեղ ակնհայտ երևում է, որ Դավիդ Բորչաշվիլին ձերբակալաված է Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Այդ մասին ահազանգում է  «Առցանց Վրաստան» լրատվական կայքը (Грузия Online)։ Տեսանյութերից մեկում պարզ երևում է, որ նա զինված է և մի քանի անձանց ընկերակցությամբ մեքենայով ուղևորվում է։ Իրավապահ մարմինները  այս նյութերի առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տվել։

Վրաստան վերադառնալով՝ Բորչաշվիլին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է։ «Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչության կենտրոնի աշխատակիցները ձերբակալել են Բորչաշվիլուն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի համաձայն (օտարերկրա ահաբեկչական կամ նմանատիպ կառույցներին միանալու, աջակցություն ցուցաբերելու համար)»,-հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

       Նոյեմբերի  21-ին Պակինսկում բողոքի ցույց է ընթացել, որտեղ բողոքականները պահանջում էին հաստատել 29-ամյա Բորչաշվիլու գտնվելու վայրը։ Մեղադրյալի ընտանիքի հավաստմամբ՝ կես տարի առաջ Բորչաշվիլին մեկնել է Թուրքիա՝ աշխատելու նպատակով։ Ընտանիքի անդամները կոկրետ չգիտեն՝ արդյոք Բորչաշվիլին այդ ընթացքում եղել է Սիրիայում, թե ոչ:

Եվ ահա, երբ նոյեմբերի 21–ին Բորչաշվիլին վերադառնում է Վրաստան, պետական սահմանի մոտ նրան ձերբակալում են և, չնայած առողջական լուրջ խնդիրներին, արտաքսում Թուրքիա։ Այնտեղից էլ կրկին հետ աքսորվելով Վրաստան՝ նորից  ձերբակալվում է։

   Բորչաշվիլու փաստաբան Գել Նիկոլայիշվիլին  «Ռուսթավի 2» հեռուստատեսությամբ  տեղեկացրել է, որ մեղադրյալը չի ժխտում  Սիրիայում լինելու փաստը, բայց համառորեն  հերքում է իսլամական որևէ ահաբեկչական կազմակերպության համախոհ լինելու կասկածանքները։ «Խումբը, որի հետ նա շփում է ունեցել, իրոք պայքարում է Ասադի ռեժիմի դեմ, սակայն պայքարում է նաև Իսլամական պետության դեմ։ Բայց այս կազմակերպությանը՝ Սիրիայի անկախ բանակին աջակցում են հարավի դեմոկրատական պետությունները»,- նշեց Նոկոլայաշվիլին։ Վերջինիս կարծիքով, եթե Բորչաշվիլու փաստարկները ճշմարիտ են, ապա ոչ մի հիմնավորում չկա նրան ազատազրկելու համար։

Կարճ հասցե: javakhq.info/u/3885.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :