Թբիլիսիում ծեծել են Ռուսաստանի վրացիների միության նախագահին

Թբիլիսիում ծեծել են Ռուսաստանի վրացիների միության նախագահին

Թբիլիսիում դեկտեմբերի 20-ի երեկոյան ծեծի է ենթարկվել Ռուսաստանի վրացիների միության նախագահ եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Միխայիլ Խուբուտիան: Դեպքը տեղի է ունեցել «Թավադուրի» ռեստորանի մոտ:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ ականատեսների խոսքով, միջադեպին մասնակից են եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցները:

Խուբուտիան եղել է ընկերների հետ, դուրս է եկել փողոց եւ մոտեցել իր մեքենային, իսկ երբ վերադարձել է, նրան թույլ չեն տվել ռեստորան մտնել ու ծեծել են: Նրա դեմիքն կապտուկներ կան: Խուբուտիան արդեն ցուցմունք է տվել իրավապահներին:

«Գռուզիա Online»-ը նշում է, որ Խուբուտիան պուտինամետ գործիչ է: Նա ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ է:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3847.html
Վրաստան Ռուսաստան Վրաստան «Գռուսիա Online»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :