Աֆղանստանի պատերազմին ԱՄՆ-ը ծախսել է ավելի քան մեկ տրիլիոն դոլար

Աֆղանստանի պատերազմին ԱՄՆ-ը ծախսել է ավելի քան մեկ տրիլիոն դոլար

Աֆղանստանի պատերազմը, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամերիկյան զորքերի մասնակցությամբ երբևէ տեղի ունեցած ամենաերկար հակամարտությունն է, ԱՄՆ հարկատուներին արժեցել է 1 տրլն դոլար և կպահանջի ևս մի քանի հարյուր միլիարդ` մինչև պատերազմի պաշտոնական ավարտը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Financial Times պարբերականը:

Աֆղանական հակամարտության ծախսերի 80%-ը բաժին է ընկել Բարաք Օբամայի նախագահության տարիներին, ով 2009 թվականին իշխանության գալուց հետո կտրուկ ավելացրել է ամերիկյան զորքերի ներկայությունը Աֆղանստանում:

FT-ի դիտարկմամբ` 2016–2019թթ. Աֆղանստանում ռազմական տարբեր գործողությունների իրականացման նպատակով Պենտագոնին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 120 մլրդ դոլար: Թերթը նաև նկատում է, որ հետազոտություններից մեկի համաձայն` իրաքյան պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 1,7 տրլն դոլար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3818.html
ԱՄՆ Աֆղանստան պատերազմ ռազմական ծախսեր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1428 : Ցուցադրված է` 1 - 15 :