Հետաքրքիր փաստեր փետրվարի 25-ի հետ կապված (Զորավար Անդրանիկ, Վիկտոր Յանուկովիչ, Սամուել Կոլտ, U.S. Steel և այլն)

Հետաքրքիր փաստեր փետրվարի 25-ի հետ կապված (Զորավար Անդրանիկ, Վիկտոր Յանուկովիչ, Սամուել Կոլտ, U.S. Steel և այլն)

1836թ. փետրվարի 25-ին ամերիկացի հանրահայտ  զինագործ Սամուել Կոլտը արտադրել է ընկերության առաին ատրճանակը: Այդ ժամանակ նոր «Կոլտը» ուղղակի թռիչք էր զինագործության և զենքի արտադրության մեջ:


«Կոլտ Պետերսոնը» 36 տրամաչափի հինգփամփուշտանի ատրճանակ է , որը մարդիկ անվանել են «ռեվոլվեր»: Ատրճանակը անվանվել է «Պետերսոն» ի պատիվ այն քաղաաքի, որտեղ զենքի արտադրությունից 10 հետ Սամուել Կոլտը հիմնադրել է իր առաջին մանուֆակտուրան, որտեղ արտադրել է տարբեր տեսակի և տրամաչափերի զենքեր: Կոլտի արտադրած ատրաճանակից հետո մարդիկ սկել են ասել, որ «Աստված մարդկանց ստեղծել է ուժեղ և թույլ, սակայն Կոլռը նրանց դարձրեց հավասար:

-----

1901թ. Փետրվարի 25-ին Ամերիկյան Caregine Steel Company-ի և  Federal Steel Company-ի միավորման հետևանքով հիմնադրվել է US Steel ընկերությունը, որին երկար տարիների ընթացքում պատկանում էր պողպատի արտադրության 2/3 մասը: US Steel ընկերությւոնը հանդիսանում է մի շարք մեթոդների հիմանդրման և կիրառման կենտրոն, որոնցից օգտվում են նաև մյուս կազմակերպությունները: Ներկա պահին US Steel ընկերությունը պողպատի արտադրությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը աշխարհում, ընկերության շուկայական կապիտալը կազմում է 17 մլրդ ԱՄՆ դոլար:

-----
1899թ. փոտրվարի 25-ին մահացել է հայտնի ֆինանսական տվյալների առաքիչ և Reuters ընկերության հիմնադիր Փոլ Ռեյթերը: Ռեյթերը ծնվել է Գերմանիայում 1816թ.: Նախնական լրագրողի փորձը ձեռք է բերել Փարիզի Charles-Louis haves ամսագրում, սակայն անձնական պատճառներով Ռեյթերը վերադրաձել է Գերմանիա և զբաղվել է ֆինանսական տվյալների փոխանցումով:


Ռեյթերը այդ ամենն արել է օրգինալ ճանապարհով՝ նամակների տեղափոխման համար օգտագործել է փոստային աղավնիներ, որոնք արագ են եղել գնացքներից և այլ փոխադրամիջոցներիվ: Սակայն հեռագրերի ի հայտ գալուն պես նրա այս գործը կորցրել է իր անհրաժեշտությունը և նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հիմնադրել է Reuters ինֆորմացիոն բյուրոն, որը գործում է առ այօր:

-----
1865թ. Փետրվարի 25-ին ծնվել է մեծ զորավար և Հայ ազգային-ազատագրական պայքարի գերծիչ Անդրանիկ Օզանյանը (Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա), ով մահացել է 1927թ.: Այս օրն է ծնվել նաև հայ թարգմանիչ և խմբագիր Սամվել Մկրտչյանը: 1943թ. փոտրվարի 25-ին է ծնվել ամերիկացի ռոք-երաժիշտ Ջորջ Հարրիսոնը, ով մահացել է 2001թ.:

-----
2003թ. Փետրվարի 25-ին է մահացել հայ ականավոր գիտնական, ինժիներ կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանըմ նւոյն օրն է մահացել նաև իտալացի դերասան Ալբերտո Սորդին:

-----
2010թ. Փոտրվարի 25-ին տեղի է ունեցել Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողւոթյունը: Յանուկովիչը իր պաշտոնն է զբաղեցրել մինչ երկրում տեղի ունեցած հեղափոխությունը, որից հետո Յանուկովիչը փախուստի է դիմել իր նստավայրից: Յանուկովիչը Ուկրաինայի նախագահի աթոռը զբաղեցրել է 3 տարի և 362 օր:

Image gallery

Կարճ հասցե: javakhq.info/u/3154.html
Հայաստան Վիկտոր Յանուկովիչ Անդրանիկ Օզանյան Սամուել Կոլտ Ջորջ Հարրիսոն Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :